BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Համաշխարհային պրեմիերա՝ Երևանում

Համաշխարհային պրեմիերա՝ Երևանում
06.02.2014 | 16:31

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան, որի կատարմանը ներկա կգտնվի ինքը՝ հեղինակը: Ծրագրում կհնչեն Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտը և Չայկովսկում Սիմֆոնիա թիվ 5-ը։ Մենակատար՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ։ Դիրիժոր՝ Իսրայել Յինոն (Գերմանիա)։

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ